Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
17.11.2020 | 00:02

Դու` ծա­խու հո­գի, քծ­նու­թյան մե­րան,
Գո­ռոզ ան­հար­կի ու մե­ծա­բե­րան։
Դու` բութ ու տգետ, խո­րա­մանկ սա­կայն,
Դու` կոր­ծա­նիչ ձեռք ու լեզ­վի կա­պանք։
Դու` դա­վով հզոր, դու` նենգ քա­մե­լեոն,
Դու` ծա­փեր կոր­զող փա­ռա­տենչ Նե­րոն։
Դու` մեր ո­սո­խի պն­չից թռած բիճ,
Դու` Ղա­րա­բա­ղը կոր­ծա­նող դա­հիճ։


Վազ­գեն Օ­ՎՅԱՆ

Դիտվել է՝ 11366

Մեկնաբանություններ